Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Թող համալրվեն ձեր շարքերը

Թող համալրվեն ձեր շարքերը
16.03.2026 | 11:50

Գևորգ Պապոյանն ուրախալի լուր է հայտնել՝ իր կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձության մասին։ Շնորհավորում ենք, Գևորգ ջան, հորով-մորով մեծանան, հատկապես այս նախընտրական շրջանում թող ձեր շարքերը համալրվեն այդպես՝ քեզ նման խելացի, համով, խելոք երևույթներով։

Հ․Գ․ Գևորգ ջան, վերջին օրերին Ալենն ու Նիկոլն ինչ տեսնում ուտում են, զգույշ կլինես՝ այդ բալիկներին չուտեն։

Էդգար Ղազարյան

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ